
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ադրբեջանի վերահսկողությանն անցած Շուշիում խոսել է Կասպից ծովի բնապահպանական խնդիրների լուծման համար ուժերը միավորելու անհրաժեշտության մասին, գրում է Tengrinews.kz-ը։
«Մենք նշել ենք Կասպից ծովի լոգիստիկ ներուժի մեծացման կարևորությունը։ Միևնույն ժամանակ, անընդունելի է անտեսել դրա բնապահպանական խնդիրները։ Ծովն անհետացման եզրին է։ Ամենակարևոր խնդիրը նրա շրջակա միջավայրի, բուսական և կենդանական աշխարհի պաշտպանությունն է: Անհրաժշտ է հստակ լուծումներ մշակել՝ ուղղված Կասպից ծովի փրկությանը»,- ասել է Ղազախստանի նախագահը։