Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մահափորձից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է տեղական Aktuality.sk պորտալը։
Ֆիցոն ելույթ է ունեցել սուրբ Կյուրեղի և սուրբ Մեթոդիոսի օրվա կապակցությամբ, որը երկրում պետական տոն է: Միջոցառումը տեղի է ունեցել Բրատիսլավայում։
Մայիսին 15-ին Գանդլովա քաղաքում զինված 71-ամյա գրող Յուրի Ցինտուլան մի քանի անգամ կրակել էր Ռոբերտ Ֆիցոյի վրա, վարչապետին հոսպիտալացրել էին հրազենային վնասվածքներով: Հարձակվողը ձերբակալվել է, նրան մեղադրել են կանխամտածված սպանության փորձի մեջ։ Ավելի ուշ մահափորձի գործը վերաորակվել է որպես ահաբեկչություն։