
Հեղեղումներից վթարվել էր նաև Խաշթառակի կամուրջը: Մինչ վերջինիս վերակառուցման աշխատանքները կսկսեն, ներկայումս կառուցվում է ժամանակավոր նոր կամուրջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հետևել է տեղի ունեցող աշխատանքներին:
Նիկոլ Փաշինյանը հետևել է նաև Դիլիջան-Իջևան ճանապարհի՝ հեղեղումներից փլուզված հատվածներում վերակառուցման աշխատանքներին: