Ուկրաինան պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանից վերադարձրել է 3310 գերու. Զելենսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերիների փոխանակման շրջանակներում Ռուսաստանից Ուկրաինա է վերադարձել 3310 գերի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ընդհանուր առմամբ, պատերազմի սկզբից կողմերը 50-ից ավելի փոխանակումներ են իրականացրել։

Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Նրա խոսքով ՝ ուկրաինական իշխանությունները բոլոր տեսակի ուղիներ են փնտրում բոլոր գերիներին տուն վերադարձնելու համար։

«Մենք շարունակում ենք ուղիներ փնտրել ռուսական գերությունից յուրաքանչյուրին ազատելու համար՝ մեր բոլոր զինվորականներին և քաղաքացիական անձանց, մեծահասակներին և երեխաներին», – ընդգծել է Զելենսկին:




Լրահոս