
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Հրազդանի կիրճում՝ Երևանի ՀԷԿ-ում հրդեհ է բռնկվել:
Այս մասին տեղեկությունը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեցին ՆԳ նախարարությունից՝ նշելով, որ դեպքի վայրում է փրկարար ծառայության 3 մարտական հաշվարկ, բաց կրակ չկա, ըստ նախնական տեղեկությունների՝ ծխում են մալուխներ:
Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:
Նշենք՝ որոշ լրատվամիջոցներում արված հրապարակումների համաձայն՝ հրդեհի հետևանքով հոսանքազրկված է Արաբկիր վարչական շրջանը: Թե որքանով հոսանքազրկումը կապ ունի հրդեհի հետ՝ հայտնի չէ: