Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում Անգլիայի հավաքականը հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց շվեյցարացիներին։
Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1:
75-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Շվեյցարիայի հավաքականի եւ «Մոնակոյի» հարձակվող Բրիլ Էմբոլոն (տեսանյութ)։
80-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Բուկայո Սական, որին գոլային փոխանցում կատարեց «Արսենալի» կիսապաշտպան Դեքլան Ռայսը (տեսանյութ)։
Լրացուցիչ ժամանակում թիմերը գոլ չխփեցին։
Հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց Անգլիան՝ 5:3:
Անգլիացի Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը կիսաեզրափակիչում կմրցի Նիդերլանդներ – Թուրքիա դիմակայության հաղթողի հետ։