Խոյ. Այսօր դուք հնարավորություն կունենաք ստանալ անգնահատելի և չափազանց արդիական տեղեկություններ, և ամենակարևորն այն է, որ կարողանաք այն զատել օրվա ընթացքում անվերջ ձեր վրա թափվող ողջ անիմաստ աղմուկից: Ով էլ որ լինի ձեր զրուցակիցը, դուք հակված եք ասել այն, ինչ մտածում եք:Շատ հարմար օր է փիլիսոփայությամբ, հոգեբանությամբ, աստղաբանությամբ զբաղվելու համար: Դուք շատ բան կիմանաք այն մարդկանց մասին, ովքեր ձեզ պարզունակ ու անհետաքքիր էին թվում, անսպասելի կսկսեք համակրանք տածել նախկինում ձեր վրա տհաճ տպավորություն թողնող անձանց հանդեպ:
Ցուլ. Սա այն հազվագյուտ օրերից է, երբ գործնական շահերը սերտորեն կապված են անձնականի հետ: Հնարավոր է ծառայողական սիրավեպի սկիզբ, որը շրջադարձորեն կփոխի ձեր կյանքը: Ղեկավարության հետ հարաբերությունները կդառնան ավելի ոչ պաշտոնական ու մտերմիկ, ինչը խոստանում է մոտալուտ դրական փոփոխություններ պրոֆեսիոնալ ոլորտում:
Հատկապես զգալի կլինեն նշանի այն ներկայացուցիչների հաջողությունները, որոնց գործունեության ոլորտը կապված է արվեստի ու շոու բիզնեսի հետ: Կարելի է ոսկերչական իրեր, ժամանակակից նկարիչների ու քանդակագործների աշխատանքներ գնել:
Երկվորյակներ. Այսօր դուք եք հենց’ այն մարդը, ում վիճակված են անհավանական հերոսություններն ու փառահեղ հաղթանակները: Շատ վառ են արտահայտվում ձեր լիդերական որակները, մարդիկ պատրաստ են ձեր ետևից գնալ, ուր էլ դուք նրանց տանեք: Անգամ ամենաազդեցիկ մարդիկ հետևում են ձեր կարծիքին, գործում են ըստ ձեր խորհուրդների: Դուք կարող եք դրանից օգտվել և ամրապնդել ձեր պրոֆեսիոնալ դիրքերը:
Այսօր դուք հեշտությամբ եք հարթում ընտանեկան խնդիրները, սակայն երբեմն ուժեղ ճնշում եք գործադրում մտերիմների վրա, ինչը նրանց դուր գալ չի կարող: Դժվար պահերին փրկության է գալիս հումորի զգացումը:
Խեցգետին. Օրը հատկապես հաջող կլինի նրանց համար, ովքեր զբաղված են դաշնակիցների, հովանավորների և ներդրողների որոնմամբ: Այսօր ձեր շրջապատում կհայտնվեն մարդիկ, ում հետ դուք հաճույքով կհամագործակցեք դեռ երկար ժամանակ: Կարելի է ոչ պաշտոնական միջավայրում շփվել ղեկավարության հետ, ստանալ ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները:
Ընտանիքում տիրում է փոխհասկացվածության մթնոլորտը, դուք մտերիմների հետ վեճերի որևէ առիթ չեք ունենա: Վառ է արտահայտված ժամանակի նվազագույն ծախսերով տանը հարմարություններ ստեղծելու ձեր ունակությունը: Բարձր է կենսական ներուժը:
Առյուծ. Բարենպաստ օր է գործնական բանակցություններ վարելու, համախոհների հետ շփումների համար: Դուք ենթագիտակցաբար զգում եք, թե երբ է պետք ձեր հանդեպ ուշադրություն գրավել, իսկ երբ` ստվերում հայտնվել, ինչի շնորհիվ էլ կարողանում եք խուսափել տհաճ իրավիճակներից:
Բացվում են կարիերայի աստիճաններով վեր բարձրանալու հնարավորություններ: Ձեր ուժեղ կողմը` առանց խոսքի հասկանալն է, թե ինչ են ցանկանում շրջապատի մարդիկ: Երբեմն դուք դա օգտագործում եք սեփական շահերի համար, սակայն ավելի հաճախ գործում եք ի շահ բոլորի:
Կույս. Ստեղծվել է բարդ և ոչ միանշանակ իրավիճակ, և դուք աջակցության խիստ կարիք ունեք: Սակայն ընկերների բարի խոսքերն ու խրախուսանքը ձեզ համար բավարար չէ` ավելի կարևոր է ազդեցիկ մարդկանց ճանաչումը ձեռք բերելը, հզոր դաշնակիցներ գտնելը: Ձեր անձնական հմայքը նախկինի պես անզուգական է, սակայն դա էլ բավարար չէ անհրաժեշտ արդյունքի հասնելու համար` ստիպված եք ազդեցության ինչ-որ լրացուցիչ մեթոդներ փնտրել:
Դուք հաճույքով այցելում եք աշխարհիկ միջոցառումների, մասնակցում եք հանրային կյանքին, ինչն էլ օգնում է պահպանել հոգեկան հավասարակշռությունը:
Կշեռք. Այսօր մի ինչ-որ անսովոր բանի մեծ ցանկություն կա: Դուք հաճույքով եք մասնակցում ամեն տեսակի արկածախնդրությունների, հաճախ գործում հակառակ սթափ բանականության, սակայն ձեր բախտը զարմանալիորեն բերում է` մանր սխալները և անգամ` խոշոր վրիպումները անհետևանք են մնում:
Օրվա երկրորդ կեսը այն ժամանակահատվածն է, երբ դուք ամենայն հավանականությամբ հաշվի չեք առնի ոչ մի կարծիք, բացի սեփականից: Որքան էլ որ դա զարմանալի է, կոնֆլիկտներ դրանից չեն առաջանա` բոլորը կնախընտրեն լսել ձեզ, այլ ոչ թե ձեզ հետ վիճել:
Կարիճ. Օրը բավական բարդ է ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից. սիրելի մարդու հետ տարաձայնությունների հավանականությունը շատ մեծ է, դրա հետ մեկտեղ էլ դուք այսօր` ի հակառակ սովորականի, ջղային ու պահանջկոտ եք: Եթե բարյացկամ պահվածքը չի ստացվում, ապա գոնե խուսափեք կտրուկ արտահայտություններից ու դիտողություններից:
Օգտական կլինեն ընտանիքի անդամների հետ շփվելը, ազգակցական կապերի ամրապնդումը, սովորույթները պահպանելը: Պրոֆեսիոնալ առումով օրը չեզոք է, հաջողություններն ուղղակիորեն կախված կլինեն թափված ջանքերից:
Աղեղնավոր. Թեթև, հաճելի օր է: Դուք կարող եք լիցքաթափվել ու լողալ ընթացքին համաչափ, ոչինչ չձեռնարկել, վայելել իրադարձությունների բնականոն ընթացքը: Հիանալի են դասավորվում ինչպես գործընկերների, աշխատակիցների ու ղեկավարության հետ, այնպես էլ` մտերիմների հետ անձնական հարաբերությունները:
Հնարավորություն է ստեղծվում զբաղվել այն բանով, ինչը ձեզ իրոք դուր է գալիս` մի կողմ թողնելով բոլոր տհաճություն պատճառող գործերը: Չի բացառված, որ բավական գայթակղիչ գործնական առաջարկ ստանաք: Ձեր գլխում ծնվող գաղափարները փայլուն են, և շրջապատը դա գնահատում է:
Այծեղջյուր. Օրը արդյունավետ ու բեղմնավոր է, դուք հաջողությամբ հասնում եք նպատակներին, ոչնչացնում եք ձեր ճանապարհին կանգնող բոլոր խոչընդոտները և գտնում եք նոր դաշնակիցներ, ում աջակցությունը գործնականում երաշխավորում է ապագա հաղթանակները:
Չմոռանաք, սակայն, ձեր կողքերը նայել` մարդը, ում դուք այսօր վիրավորել եք, կարող է երկար ժամանակով ձեր թշնամին դառնալ: Ձգտեք առաջնորդվել տրամաբանությամբ` էմոցիաները միայն կխճճեն հարաբերությունները: Անձնական բնույթի խնդիրներ չեն ծագի, եթե դուք որոշեք օրն անցկացնել մտերիմների շրջապատում, հետաձգելով ուղևորությունները:
Ջրհոս. Օրը բավական լարված կլինի, և միայն ձեր բնատուր ինքնավստահությունը ձեզ ետ կպահի սթրեսներից և ուժեղ ապրումներից: Դուք ականջի կողքով եք բաց թողնում թե ղեկավարության նկատողությունները, և թե գործընկերների ու մտերիմների խորհուրդները, առաջնորդվում եք միայն նախապես ընտրված մարտավարությամբ ու նայում միայն առաջ: Հենց’ նման կերպ է պետք վարվել` հաջողության հասնելու համար:
Վատ չէր լինի այսօր հատկապես ուշադիր լինել սիրելի մարդու նկատմամբ` նա կարող է լրջագույնս վիրավորվել, եթե դուք միայն սեփական գործերով տարվեք:
Ձկներ. Սովորական օր չէ` չափից ավելի շատ են հակասական ցանկությունները, և դժվար է որոշելը, թե որն է ձեզ համար դրանցից կարևորը: Նախևառաջ, փորձեք հասկանալ, թե ինչն է ձեզ համար գերակա` հաղթանակ տանել թե պրոֆեսիոնալ, և թե անձնական ոլորտներում դժվար թե ստացվի: Գործնական հանդիպումները ռոմանտիկից ավելի լավ կանցնեն, սակայն բոլորովին հրաժարվել սիրելի մարդու հետ շփումներից չարժե, քանի որ ձեր <կեսը> ձեր համար լավ նորություն ունի:
Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ, ընդ որում` խոսքը գնում է սկզբունքային հարցերի մասին, այնպես որ միայն համերաշխ ապրելու և չվիճելու կոչերով դուք խաղաղության չեք հասնի: