
Երգչուհի Սիրուշոն իր ինստագրամյան էջում Ամերիկայի Միացյալ նահանգներից տեսանյութ է հրապարակել երգչուհիներ Արմինկայի և Քրիստինե Պեպելյանի հետ:
Տեսանյութում երգչուհիները երգում Են Սիրուշոյի «Վույ աման» և «Բաց երկնքի տակ» երգերը:
Տեսանյութին կից երգչուհին գրառում է կատարել․ «Լավ կոլեգաներ լինելու մասին, մամա լինելու մասին, անկախ տարածությունից ու տարիներից՝ լավ ընկերներ լինելու մասին, պատրաստվում ենք հուլիսի 13-ի համերգին»:
Հիշեցնենք, որ արդեն երկար տարիներ է, ինչ երգչուհիներ Արմինկան և Քրիստինե Պեպելյանը բնակվում են ԱՄՆ-ում:
Էմմա Մարտիրոսյան