ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով մետաղյա փշալարեր են տեղադրված. Փաշինյանի Կիրանց այցն՝ ամփոփ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրանց գյուղի նոր ճանապարհի կառուցման աշխատանքներն ավարտին կհասցվեն մոտ ժամանակներս: Այս մասին շաբաթ օրը Տավուշի մարզ կատարած այցից հետո հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

Կիրանց գյուղում նոր ճանապարհ կառուցելու անհրաժեշտությունն առաջացել էր Տավուշի մարզում սահմանազատման աշխատանքներից հետո։ Փաշինյանը ծանոթացել է նաև Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին, որոնք ավարտական փուլում են:

Նշենք, որ սահմանազատումից հետո Կիրանց տանող կամուրջը, որը միջպետական ճանապարհի մի մասն է, ադրբեջանական կողմին է անցնում, մայիսի 20-ից մեկնարկել է հարակից Աճարկուտ բնակավայրով անցնող ճանապարհի կառուցման աշխատանքները:

Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կիրանցի հատվածում և այնտեղից տեսանյութ հրապարակել։ Ի դեպ՝ տեսանյութում երևում է, որ սահմանի ողջ երկայնքով մետաղյա փշալարեր են տեղադրված։

Նշենք նաև, որ Փաշինյանին ողջ ընթացքում ուղեկցել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը, հանուն Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած քավոր-սանիկական հարաբերությունների, աչք է փակում Տավուշում տեղի ունեցող գործընթացների վրա։

ArmLur.am-ը նկատեց նաև, որ ի տարբերություն նախորդ անգամների՝ այս անգամ նա այդպես էլ չհանդիպեց տեղի բնակիչների հետ, հավանաբար՝ նրանց վատ վերաբերմունքից և դժգոհություններից խուսափելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս