ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդավառի օրը 4-րդ գյուղում իրավիճակը թեժ է եղել․ մի խումբ երիտասարդներ ծեծել են իրար, կա դանակահարված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ հուլիսի 7-ին ժամը 22։50-ին 4-րդ գյուղի ճանապարհին երիտասարդների միջև ծեծկռտուք է եղել։ Իրավապահներին ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» պանդոկի մոտ միմյանց են սպանում։

Արդյունքում մինչ իրավապահները գնացել են դեպքի վայր, ժամը 23։40-ին «Աստղիկ» հիվանդանոցից ահազանգել են՝ նշելով, որ որովայնի և ոտքի կտրած վերքով բուժօգնության է դիմել Ա. Բ․-ն, իսկ ավելի ուշ պարզվել է, որ նրան դանակահարել է Ա. Ս․-ն, որն էլ այս պահին ձերբակալված է:

Իսկ ինչի՞ց է սկսվել վեճը: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վիճաբանողները խնամիներ են և մասնակցել են Վարդավառի արարողությանը: Նրանք գինովցել են ու սկսել մի թեմայի շուրջ վիճաբանել, որից հետո նրանցից մեկը հանել է դանակը ու հարվածել խնամիներից մյուսին:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս