
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2011 թվականին ՄԻԱՀ-ով հիվանդների թիվը վերջին 14 տարիների ընթացքում հասել է ամենացածր մակարդակին,- հայտում է BBC-: Ներկայումս ՄԻԱՎ -ով հիվանդների թիվը հասնում է 34 միլիոնի: ՄԱԿ-ի նոր զեկույցի համաձայն` մի շարք միջոցներ, որոնք ընդունվել են վերջին տասնամյակում հիվանդության դեմ պայքարելու համար, հանգեցրել է ՄԻԱՎ հվանդների թվի նվազմանը 1997 թվականից ի վեր 20 տոկոսով: ՁԻԱՀ-ից մահացող մարդկանց թիվը նույնպես նվազել է շնորհիվ այն բանի, որ բուժում ստանալու հնարավորությունն ավելի հասանելի է:Սակայն մի շարք երկրներում ՄԻԱՎ հիվանդների թիվը կրկին բարձր է: Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարակվածների թիվը հասնում է 5.6 միլիոն մարդու, որը ամենաբարձր ցուցանիշն է: