ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի ԱԱԾ-ի նախկին ծառայողները կարող են աշխատանքի անցնել ՀՀ-ում. նոր որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի ԱԱԾ-ի նախկին ծառայողները կարող են աշխատանքի անցնել ՀՀ-ում։ Հայաստանի կառավարությունը փոփոխություն է կատարել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում, որով Արցախի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների համար աշխատանքի անցնելու հնարավորություններ է նախատեսում Հայաստանի ԱԱԾ-ում։

Օրենքի նախագիծը կքննարկվի այս շաբաթ մեկնարկող ԱԺ արտահերթ նստաշրջանին։

Փոփոխությունների նպատակը հետևյալն է՝ ՀՀ ԱԱԾ-ում ծառայել ցանկացողներից շատերը ղեկավար և բարձր պաշտոններ են զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի ԱԱԾ-ում և ունեցել սպայական բարձր կոչումներ։ Վերանայվել է ԱԱԾ աշխատակիցների ատեստավորման կարգը։ Մինչդեռ անգամ նրանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալը բավարար հիմք չէր ՀՀ ԱԱԾ-ում հավասար զինվորական պաշտոնի նշանակվելու համար։

Օրենքում համապատասխան փոփոխություններից հետո արգելքը կվերացվի և Արցախի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին հնարավորություն կընձեռվի աշխատել ՀՀ ԱԱԾ-ում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս