
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կրկին պահանջներ է հնչեցրել ՀՀ հասցեին ու խոսել ՀՀ սահմանադրությունից։
«Հանրությունը պարբերաբար տեղեկացվում է Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջնահերթությունների մասին։ Խաղաղության պայմանագրի բանակցություններում բաց հարցերի թիվը զգալիորեն նվազել է։ Դժբախտաբար, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները մնում են Հայաստանի սահմանադրության մեջ։ Այս գործոնը պետք է վերացվի, որպեսզի լիովին խաղաղության հասնենք», – նշել է Բայրամովը։