
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցչի հետ Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում խայտառակություն է Հունգարիայի համար։ Այս մասին X-ի միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոն։
Նա այս այցն անվանել է նաև սկանդալ Եվրոպայի համար՝ շեշտելով, որ Հունգարիայի վարչապետ Օրբանը, փաստորեն, կասկածի տա՞կ է դնում Կիպրոսի խնդիրը։