Հայաստանի բասկետբոլի հավաքականները կպայքարեն Եվրոպայի առաջնություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային հավաքականները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնություններում:

Կանանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը հուլիսի 9-ից 14-ը Ջիբրալթարում կմասնակցի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումներին:

Ալբերտ Հարությունյանի գլխավորությամբ Ջիբրալթար են մեկնել հետևյալ խաղացողները՝ Սուսաննա Խաչատրյան, Ամելի Մարտիրոսյանս Քեշ, Լիլիթ Գևորկովա, Մարիամ Գրիգորյան, Մարգարիտ Հարությունյան, Արենի Օհանյան, Սարինե Դերդերյան, Էմիլի Շաբանի, Ջիաննա Կեկլիկյան, Ավա Ղարիբ, Քելին Շաջանյան, Աննա Սիմոնյան:

Կանանց Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է С դիվիզիոնի A ենթախմբում, որտեղ կմրցի Վրաստանի, Ադրբեջանի և Կիպրոսի հավաքականների հետ:

Տղամարդկանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը հուլիսի 9-ից 14-ը Ալբանիայում կմասնակցի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումներին:

Արեգ Վաթյանի գլխավորությամբ Ալբանիա են մեկնել հետևյալ խաղացողները՝ Ստեփան Մավյան, Էդգար Աղաբեկյան, Էդուարդ Մնացականյան, Արթուր Ավագյան, Նշան Քեշիշյան, Ռաֆայել Մասումյան, Անդրեյ Վոգներուբով, Վահե Ապրեսյան, Դավիթ Կակոյան, Բագրատ Խաչատրյան, Գագիկ Հարությունյան:

Մարզչական շտաբում ընդգրկված են նաև Թովմաս Օրդանյանը և Սերգեյ Ավետիսյանը:

Մ16 հավաքականն ընդգրկվել է B ենթախմբում, որտեղ կմրցի Կոսովոյի, Ջիբրալթարի, Սան Մարինոյի հավաքականների հետ:




Լրահոս