
«Բարսելոնան» հայտարարել է երեք ֆուտբոլիստների հեռանալու մասին:
Թիմից հեռացել են պաշտպաններ՝ իսպանացի Մարկոս Ալոնսոն ու պարտուգալացի Ժոաու Կանսելուն, նաև պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսը:
Ալոնսոն 2022 թվականի սեպտեմբերին էր համալրել «Բարսելոնայի» կազմը:
Ֆելիքսն ու Կանսելուն 2023/2024 մրցաշրջանը վարձավճարով էին խաղացել կատալոնական ակումբում: