
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․
«Հարգելի քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 9-ից Իսակովի պողոտայի հ.27 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրված լուսացույցը հետիոտների համար կաշխատի «հետիոտնի կանչ» ռեժիմով: Հետիոտնը, սեղմելով լուսացույցի կոճակը, պետք է սպասի 2-3 րոպե և հետիոտնային լուսացույցի «կանաչ» ազդանշանը միանալուց հետո հատի փողոցը»: