317 միլիոն դոլար` Չինական Մեծ պարիսպը վերանորոգելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի հյուսիսարեւմտյան Գանսյու ավանի Ցզյայույգուան քաղաքի ղեկավարությունը սկսել է 2.03 միլիարդ յեն` 317 միլիոն դոլար արժողությամբ նախագծի իրականացումը, որով նախատեսված է վերանորոգել Չինական Մեծ պարսպի արեւմտյան հատվածը:Նախատեսում է վերանորոգել Ցզյույայ դարպասի շրջանում գտնվող պատ, որտեղից սկսվում է Մեծ պարիսպը: Չինական Մեծ պարիսպը կառուցվել է Մին արքայատոհմի կողմից (1368-1644 թթ.): Վերանորգման ծրագրի շրջանակներում կառուցվելու է թեմատիկ այգի եւ պատի վիճակը ստուգող կենտրոն: Նախագծին իրականացնելու համար գումարը հատկացվելու է Չինաստանի բյուջեից:Հիշեցնենք, որ 2010 թվականի ապրիլին Պեկինում մեկնարկել էր Չինական Մեծ պարսպի հնագույն հատվածների պահպանման ծրագիրը:




Լրահոս