![](https://armlur.am/wp-content/uploads/2014/03/zhoghovurd2.jpg)
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ՀՀ պետական միջոցներից օրերս հսկայական մի գումար է հատկացրել ՊԵԿ-ում ծրագրային ծառայությունների համար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մարտի 17-ին «Ֆոնտեյն հոլդինգ» ընկերությանը էլեկտրոնային TWM համակարգի սպասարկման ծառայությունների մատուցման համար ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 83 մլն դրամ է հատկացրել: Ինչպես երեւում է` Հայաստանի ամենահարուստ պաշտոնյան` Գագիկ Խաչատրյանը, ամեն ինչի «թանկն է սիրում»: Նա միանգամից մոտ 200 հազար ԱՄՆ դոլար է վճարել ՊԵԿ-ում ծրագրային ծառայություններ «գնելու» համար»: