Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ:
Էրդողանի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերություններին, քննարկվել են տարածաշրջանային և միջազգային հարցեր:
Էրդողանը վստահություն է հայտնել բոլոր ոլորտներում երկու երկրի հարաբերությունների հետագա զարգացման հարցում՝ ընդգծելով դրանց խորը պատմական արմատները։
Թուրքիայի ղեկավարը շնորհավորել է Փեզեշքիանին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել նոր պաշտոնում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով Մասուդ Փեզեշկիանը հաղթանակ էր տարել: