Լեհաստանը և Ուկրաինան անվտանգության համաձայնագիր են ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երկուշաբթի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ, նրանք անվտանգության համաձայնագիր են ստորագրել»,- հայտնում է լեհական Polsat հեռուստաալիքը։

«Ես հստակ արտահայտվեցի. մենք կօգնենք, քանի որ ձեր անվտանգությունը մեր անվտանգությունն է։ Բայց մենք չենք ձեռնարկի այնպիսի քայլ, որը կթուլացնի մեր սեփական անվտանգությունն ու հնարավորությունները։ Այստեղ խոսքը և՛ կործանիչների, և՛ սպառազինության մասին է, որը պետք է և՛ Լեհաստանին, և՛ Ուկրաինային»,- համաձայնագրի ստորագրումը մեկնաբանել է Լեհաստանի կառավարության ղեկավարը։

«Վարշավան այսօր չի կարող ՄիԳ-եր փոխանցել Կիևին, քանի որ նրանք մասնակցում են Լեհաստանի երկնքում պարեկությանը ՆԱՏՕ-ի օդային ոստիկանության ծրագրի շրջանակներում: Բայց մենք որոշեցինք, որ հենց որ դաշինքը մեզ թույլ տա դրանք փոխարինել այլ ինքնաթիռներով, ես կհամոզեմ լեհական հրամանատարությանը կայացնել այդ որոշումը»,- հավելել է Լեհաստանի վարչապետը։

Նա ընդգծել է, որ նման նախաձեռնությունը «չի կարող իրականացվել Լեհաստանի անվտանգության համար կորուստներով»։




Լրահոս