ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն պայմանական որակազրկել է Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
21-ամյա ֆուտբոլիստը կտուգանվի 30 հազար եվրոյով, իսկ որակազրկումը պայմանական բնույթ է կրում և ուժի մեջ կմտնի, եթե միջադեպը կրկնվի մեկ տարվա ընթացքում:
Բելինգեմը Սլովակիայի թիմի հետ Եվրո-2024-ի 1/8 եզրափակչի խաղում դարձել էր գոլի հեղինակ, որից հետո անվայել ժեստ էր ցույց տվել: