6 անշարժ գույք, 22 մլն տարեկան եկամուտ․ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի 19-ին։

Մինչ փոխվարչապետ դառնալը՝ Խաչատրյանը եղել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, Միջազգային Էներգետիկ կորպորացիա ՓԲԸ-ի խորհրդի անդամ, Ֆինանսների նախարար։

Փոխվարչապետը 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրում հայտարարագրել է 6 անշարժ գույք 2 հողամաս, 1 բնակարան, 1 անհատական բնակելի տուն, 1 ավտոտնակ և 1 այգետնակ։

Բոլոր գույքերը Խաչատրյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ։

2 հողամասերից մեկը գտնվում է Դիլիջան քաղաքում ձեռք բերված 2007 թվականին, 2-րդ հողամասը գտնվում է Ջրվեժ գյուղում ձեռք բերված 2019 թվականին՝ հեղափոխությունից հետո։

Բնակարանը գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում ձեռք բերված 2016 թվականին, իսկ անհատական բնակելի տունը գտնվում է Ջրվեժ գյուղում ձեռք բերված 2009 թվականին։ Այգետնակը կրկին գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում, իսկ ավտոտնակը Ջրվեժ գյուղում՝ համապատասխանաբար ձեռք բերված 2008 և 2019 թվականներին։

Տիգրան Խաչատրյանը հաշվետու տարվա ընթացքում որևէ անշարժ գույք ձեռք չի բերել։

Որպես տրանսպորտային միջոց՝ փոխվարչապետ Խաչատրյանը հայտարարագրել է 2014 թվականի արտադրության MAZDA մակնիշի մեքենա՝ գնված 2021 թվականին։

Փոխվարչապետի բանկային ավանդները կազմել են 15 հազար դոլար, բանկային հաշիվների մնացորդները՝ 4 մլն 180 հազար դրամ և 20 հազար դոլար, կանխիկ դրամական միջոցները կազմել են 10 հազար դոլար։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 22 մլն 225 հազար դրամ, որից  22 մլն 052 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ վարչապետի աշխատակազմից, իսկ 448 դոլարը փոխառություն է Ամերիաբանկից։

Փոխվարչապետը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ վարկեր կամ այլ փոխառություններ չի հայտարարագրել։

Հավելենք, որ Տիրան Խաչատրյանի որդին՝ Դավիթ Խաչատրյանը և նրանց հետ համատեղ բնակվող Էլեն Խաչատրյանը աշխատում են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում Գլխավոր և ավագ մասնագետներ։

Փոխվարչապետի մյուս որդին՝ Մուշեղ Խաչատրյանը, աշխատում է ԱԿԲԱ բանկում որպես բաժնի ղեկավար, իսկ համատեղ բնակվող Սյուզաննա Բաբաջանյանը՝ Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստանում, որպես տնտեսագետ։

Էմմա Միքայելյան




Լրահոս