Ահազանգ. շատ ռեստորաններում մինչև սեպտեմբեր ազատ տեղեր արդեն իսկ չկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ամռանը լինում են ամենաշատ առիթները՝ հարսանիքիներ, կնունքներ, բանակի քեֆեր: Այս առիթներով պայմանավորված շատ ռեստորաններում 1 ամիս առաջ արդեն իսկ ազատ տեղեր չկան: ArmLur.am-ի հետ զրույցում շատ քաղաքացիներ պատմում են, որ ստիպված են եղել մի քանի ռեստորան դիմել իրենց առիթը կազմակերպելու համար քանի, որ շատ ռեստորաններում արդեն ազատ օր չի եղել:

Քաղաքացիներից մեկն ասաց, որ Չարենցավանի ռեստորաններից մեկում իրենց առիթը կազմակերպելու համար առաջարկել են սպասել մինչև սեպտեմբեր:
ArmLur.am-ը կապվեց մի քանի ռեստորանների հետ, վերջիններս հաստատեցին այն փաստը, որ առիթը իրենց մոտ անցկացնելու համար պետք է երկար ժամանակ սպասել:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս