Դատավոր Արթուր Ստեփանյանը ևս լքեց դատական համակարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները: Այդ մասին հայտնում են ԲԴ-ից:

«Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել այն և դադարեցնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։ Ընդ որում՝ անհրաժեշտ է ընդգծել, որ Արթուր Աթաբեկյանը, Էդգար Հովհաննիսյանը և Մերի Համբարձումյանը հայտնել են հատուկ կարծիք՝ համաձայն չլինելով տույժի տեսակին, և կողմ են քվեարկել խիստ նկատողության օգտին։

Որպես պարզաբանում՝ հարկ ենք համարում նշել, որ միջնորդության ներկայացման համար հիմք է հանդիսացել այն, որ դատավորը բազմաթիվ դատական գործերով մի քանի տասնյակ վճիռները Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակել և վճռի օրինակը դատավարության կողմերին տրամադրել է օրենքով սահմանված ժամկետների կոպիտ խախտմամբ։

Հաշվի առնելով դատավորի կատարած իրավախախտման բազմակի բնույթը՝ խորհուրդը հանգել է դատավորի լիազորությունների դադարման որոշմանը»,- նշված է ԲԴԽ որոշման մեջ:




Լրահոս