ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Արաբկիրի թաղապետարանում իրավապահների կողմից արված բացահայտումների մասով:
Մասնավորապես՝ իրավապահները թաղապետարանի այս բացահայտումը արել են 2023 թվականի նոյեմբեր ամսին, սակայն գրեթե 6 ամիս սպասել են, իսկ թե ինչու՝ արդեն խիստ կասկածների տեղիք է տալիս:
Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն, գործով նախկին դատախազի անուն է տրվել ու կան հեռախոսային խոսակցութուններ։
ArmLur.am-ը գրել էր, որ Արաբկիրի թաղապետարանում իրավապահների գործողությունների արդյունքում քանի անձ է կալանավորված:
Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում համապատասխան քրեական վարույթ է նախաձեռնվել և իրականացվում է քննություն ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հատկանիշներով։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ իրականացված ծավալուն քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել 8 անձանց, այդ թվում՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձանց: Նշված բոլոր անձինք ձերբակալվել են:
Մեղադրյալներից 4-ի, այդ թվում երկու պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս պաշտոնատար անձի նկատմամբ՝ տնային կալանքը և գրավը՝ 30 մլն դրամի չափով՝ համակցված։
Եվս 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան