
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, որը գլխավորում է «Քեթրին գրուպ» ընկերության սեփականատեր Միհրան Պողոսյանը, ուշագրավ աճուրդներ է կազմակերպում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ-ն այս օրերին աճուրդի միջոցով վաճառքի է հանել կանացի բլուզ` մեկնարկային գինը 8200 դրամով, կիսաշրջազգեստ` 2800 դրամով, սպիտակ վերնաշապիկ` 1900 դրամով: Նույնիսկ կոշիկներ կան աճուրդ-վաճառքի տաղավարում` 1017 դրամով եւ մի շալ` 96 դրամով: Բայց սա դեռ ամբողջը չէ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ-ը նույնքան մատչելի գներով աճուրդի է հանել կանացի ներքնազգեստ` 196 դրամով, կրծկալներ` 763 դրամով եւ այսպես շարունակ»:
Շարունակությունը ` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում