
ՈւԵՖԱ-ն պաշտոնապես մերժել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի բողոքարկումն ազգային թիմի պաշտպան Մերիհ Դեմիրալի որակազրկման վերաբերյալ:
Կազմակերպության մամուլի ծառայությունը հաստատել է, որ 26-ամյա ֆուտբոլիստը որակազրկվել է 2 խաղով:
Հիշեցնենք, որ Ավստրիայի հավաքականի դեմ 1/8 եզրափակչի խաղում «Ալ Ահլիի» խաղացողը դուբլի հեղինակ դառնալուց հետո ձեռքերով ցուցադրել էր ծայրահեղ աջ ազգայնականներ համարվող «Գորշ գայլերի» նշանը: