Երեկ Ազատության պողոտայի 12 շենքի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում: Անհայտ անձը գնել է բակի կաթսայատունը և ցանկանում է նույն տեղում կլինիկա կառուցել, այդ պատճառով շենքի բնակիչները բողոքի ակցիա իրականացրեցին, որպեսզի կասեցվի շինարարության աշխատանքները:
Շենքի բակում երեկ ոստիկանները բռնի ուժ կիրառեցին քաղաքացիների հանդեպ, հատուկ ծառայության մեքենայով տարհանեցին շենքի բակի մեքենանները:
Այսօր ArmLur.am-ի հետ զրույցում շենքի բնակիչ տիկին Ժաննան ասաց, որ երեկ ամբողջ ցանկապատը կառուցել են:
«Հիմա էլ բերեցին պահակի բուտկան են դրել: Կաթսայատան կտուրը ծառեր էին աճել, ինչ-որ բաներ են փչում, որ դրանք փչանան: Հեսա դիմացի ծառերը կկտրեն, հերթը հասել է դրանց»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Մարտիրոսյան