
Հուլիսի 9-ին, ժամը 12։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած «Lexus» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ա․ Գ․)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։50-ին, մարվել՝ 13։03-ին։ Այրվել է ավտոմեքենան։