Սերժ Սարգսյանին արջի ծառայություն են մատուցում. «Իրատես de facto»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես de facto» թերթը գրում է. «Այն, որ ՀՀԿ խորհրդի նիստերն անցնում են առանց բուռն քննարկումների, բանավեճերի, վաղուց հայտնի է: Մարդիկ նախագահի մոտ վատամարդ չեն ուզում լինել և գերադասում են թաքցնել իրական մտահոգությունները, սակայն իրականում սա «արջի ծառայություն» է երկրի նախագահին:

Վերջերս ՀՀԿ-ամերձ մեր աղբյուրը դժգոհություն հայտնեց այն առնչությամբ, որ տարբեր կառույցներ ու օղակներ ներկայացնող խորհրդի անդամները նիստերի ժամանակ բերանները «ջուր են առնում» ու ոչ մի հարց, մտահոգություն, խնդիր չեն ներկայացնում նախագահի դատին, չէ՞ որ առաջին դեմքից կարող են այդ հարցերի պատասխանները ստանալ և հասկանալ` որո՞նք են խնդրի լուծման ճանապարհները: Գուցե մտավախություն ունեն, որ կզրկվեն պաշտոնից, դրա համար էլ լռո՞ւմ են` հարցրինք։ Նույն աղբյուրը բացասական պատասխան տվեց, հավելելով, որ նախագահը սովորաբար հանդարտ լսում է, արտահայտություններ իրեն թույլ չի տալիս, ավելին, նիստի ավարտից հետո մի քանի անգամ կրկնում է` հարցեր չունե՞ք, բայց ոչ մի ծպտուն: Այսպես էլ անխոս, միաձայն անցնում են բոլոր որոշումները, իսկ որ ավելի վատ է, նիստից հետո «չխոսկաններն» իրենց մերձավորների մոտ գանգատվում են, թե ինչու այս հարցն այսպես չլուծվեց, մյուսն էլ` այնպես»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս