ՖՈՏՈ․ Ներսից ինչ տեսք ունի Գագիկ Խաչատրյանի որդիների՝ Լոս Անջելեսում գտնվող և բռնագրավման ենթակա առանձնատունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիներին՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններին, պատկանող առանձնատունը, որը գտնվում է Լոս Անջելեսում և, ԱՄՆ-ի իշխանությունների որոշմամբ, ենթակա է բռնագրավման, ունի 11 ննջասենյակ, 27 լոգասենյակ, 2 հարկանի գրադարան, տնային կինոթատրոն, պոկերի, բիլիարդի սենյակներ, մարզասրահ, մառան, փակ սպա սրահ, լողավազան, ավտոտնակ:

Այս մասին տեղեկանում ենք homesoftherich.net անշարժ գույքի գործակալության էջից: Այնտեղ նշվում է, որ 39,750,000 դոլարով վաճառքի հանված առանձնատունն ունի 3,126 քմ մակերես:

Նախօրեին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակում Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմինների միջև համագործակցության արդյունքում՝ ԱՄՆ իրավասու դատարանի որոշմամբ հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը կբռնագրավվի և ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի: Ըստ հաղորդագրության՝ առանձնատան իրացման արդյունքում ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու հարցի շուրջ Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմնի միջև բանակցություններ են ընթանում:




Լրահոս