«Ալիշան» պահածոների գործարանը 2 ամիս է զրկված է գազամատակարարումից. «Ժողովուրդ» օրաթերթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Արարատի մարզի «Ալիշան» պահածոների գործարանն ավելի քան երկու ամիս է, ինչ գազամատակարարման դադարեցման պատճառով չի աշխատում: Երեկ «Ժողովուրդ»-ը գործարանի տնօրեն Սերժիկ Մոսեսյանից տեղեկացավ, որ այս խնդրի լուծմամբ զբաղվում է նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչությունը:  Բանն այն է, որ վարչության պետ Արմեն Եգանյանն այս հարցի առնչությամբ նամակ է ուղղել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին: Սակայն մինչեւ հիմա դեռ նորություն չկա: «Մենք կարծում էինք, որ «Գազպրոմ  Արմենիա» ընկերությունից ներկայացուցիչներ կգան եւ միասին կքննարկենք, բայց ոչ գալիս են, ոչ էլ՝ երեւում: Էկոնոմիկայի նախարարության համապատասխան բաժինը փորձում է օգնել, բայց թե ինչքանով արդյունք կստանանք, ես չգիտեմ: Ամեն դեպքում, դեռ պատասխան չկա: Մենք էլ արդեն հաշիվը մոռացել ենք, թե ինչքան դրամի վնաս ենք կրել»,-հուսահատված ասաց գործարանի տնօրենը: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ գործարանի տնօրենը բարձրաձայնել էր, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից արված հաշվարկները սխալ են:

Շարունակությունը ` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում




Լրահոս