Ինչպես ավելի վաղ հայտնել էր ArmLur.am-ը՝ մայրաքաղաք Երևանում մեկնարկել է ամենամյա «Ոսկե Ծիրան» 21-րդ կինոփառատոնը, որի այս տարվա պատվավոր հյուրը Քևին Սփեյսին է, ում անվան շուրջ սկանդալային քննարկումներն ու պատմությունները չեն դադարում։
Շատերի կարծիքով Սփեյսիին կինոփառատոնին հրավիրելը սև փիար է՝ վերականգելու վերջինիս ոտնահարված անունը, քանի որ Սփեյսին մեղադրվում է 30-ից ավելի անձանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։
Չնայած վերը նշվածին կինոփառատոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը փառատոնի ասուլիսի ժամանակ ասել է, որ Սփեյսիին հրավիրելն ամենևին սև փիարի հետ կապված չէ, այլ բացառապես կապված է իր մասնագիտական կյանքի, մասնագիտական որակների, հմտությունների, առաքելության հետ։
Այսօր էլ Կինոյի տանը կազմակերպված էր հանդիպում Սփեյսիի հետ, սակայն շատ ԶԼՄ ներկայացուցիչներ այդպես էլ մուտք չկարողացան գործել դերասանի հետ հանդիպմանը, ինչն էլ դարձել է վրդովմունքի պատճառ։
Կինոյի տան բակում հավաքվածն ԶԼՄ ներկայացուցիչներին և դերասանի երկրպագուներին ասացին, որ դահլիճում տեղ չկա, այդ իսկ պատճառով էլ թույլ չի տրվում ներս մտնել, անգամ Սփեյսիի թիկնապահները չեն կարողացել իր հետ մտնել հանդիպմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան