Առաջիկայում Երեւանի կենտրոնում Ռուսաստանի պուրակ կկառուցվի. «Հրապարակ» օրաթերթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս Հայաստանում էր ՌԴ նախկին դեսպան Կովալենկոն, որը Հարավային Կովկասի հարցերով ՌԴ նախագահի խորհրդականն է։ Վերջինս պարբերական այցեր է ունենում իր «վոտչինա»՝ կարգավորելու ոչ միայն ֆինանսական, այլև «գեոքաղաքական», նեյրոլինգվիստիկ, այն է՝ ռուսաց լեզվի դասընթացների և տարածմանը նվիրված հարցերը։

Ի դեպ, սպասվում է, որ առաջիկայում Երևանի կենտրոնում, Սիրահարների այգու պատկերով և նմանությամբ կկառուցվի Ռուսաստանի պուրակ, որտեղ կլինեն կարուսելներ, ժամանցի վայրեր։

Զուգահեռաբար էլ, Ռուսաստանի մի քանի քաղաքներում կկառուցվեն Երևանյան պուրակներ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս