Իրանի նորընտիր նախագահը հայտարարել է, որ պատրաստ են ՌԴ-ի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանը պատրաստ է Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր ստորագրել հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովում: Այս մասին հայտարարել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում, փոխանցում է իրանական IRNA գործակալությունը:

«Իրանի և Ռուսաստանի միջև Համապարփակ համագործակցության մասին համաձայնագրի փաստաթղթերի նախապատրաստումն ավարտված է․ մենք պատրաստ ենք այն ստորագրել Ռուսաստանում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններին, և, անկասկած, կամրապնդենք այդ հարաբերությունները», -ասել է Իրանի նախագահը:

Հեռախոսազրույցի ընթացքում Փեզեշքիանն ընդգծել է BRICS-ում, Շանհայի համագործակցության կազմակերպությունում, ԵԱՏՄ-ում և միջազգային ու տարածաշրջանային հարթակներում երկու պետությունների համագործակցության կարևորությունը։




Լրահոս