Մի քանի օր չեմ կարող քայլել․ Բլոգեր Նինա Տիտանյանը՝ առողջական վիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 7-ին Հայաստանում նշվում էր Վարդավառը, որի ժամանակ ոտքի վնասվածք է ստացել բլոգեր Նինա Տիտանյանը: ArmLur.am-ը կապ հաստատեց բլոգերի հետ առողջական վիճակի մասին տեղեկություն իմանալու համար, վերջինս պատասխանեց, որ սալջարդ է ստացել և մի քանի օր չի կարող քայլել:
«Գնացել էի Կարապի լիճ (դե ես ամեն տարի գնում եմ ջրվելու): Մի տղա եկավ հրեց, ես ասացի՝ մի հրի: Երկրորդ անգամ եկավ հրեց ես ընկա: Քանի որ բարձրությունը շատ քիչ էր՝ մոտ 50 սմ, ընկա ծնկիս վրա»:

Ընկնելուց հետո Նինա Տիտանյանը կորցրել է հեռախոսը, որոշ ժամանակ անց նոր գտել այն: «Ցավից արդեն շատ էի վատացել, շտապ օգնություն կանչեցին, սրսկեցին ցավազրկող»:

Նրա խոսքով՝ դեպքից հետո տեսանյութեր են հայտնվել սոցիալական հարթակներում, որի ներքևում՝ քոմենթներ բաժնում մի տղա գրել է, որ ինքն է եղել, այնուհետև իր տիկ տոկյան էջում տեսանյութ հրապարակել, որում նշում է՝ դիտավորյալ չի եղել:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս