ՆԱՏՕ-ի որոշ երկրներ կորցնում են վստահությունը Օրբանի նկատմամբ ՌԴ հետ Հունգարիայի փոխգործակցության պատճառով. Le Monde

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ՆԱՏՕ-ի որոշ երկրներ կորցնում են վստահությունը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի նկատմամբ և չեն ցանկանում քննարկել նրա հետ ռազմավարական հարցեր, քանի որ Բուդապեշտը հարաբերություններ է պահպանում Մոսկվայի հետ: Այսպիսի գնահատական ​​է տվել Le Monde թերթը։

Ըստ թերթի՝ «Բուխարեստյան ինյակի» (Բուլղարիա, Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Սլովակիա, Ռումինիա, Չեխիա և Էստոնիա) երկրների մեծ մասը կարծում է, որ այլևս հնարավոր չէ «գաղտնի տեղեկություններով կիսվել» Օրբանի հետ»։ Դա պայմանավորված է նրանով, որ Հունգարիայի վարչապետը Մոսկվայի հետ շփման «բաց ալիք» ունի։ Հրատարակության համաձայն՝ «Բուխարեստի ինյակը» շուտով կարող է դառնալ «ութնյակ», եթե Հունգարիայի նկատմամբ անվստահությունն ուժեղանա։

Սակայն, ինչպես նշում է հրատարակությունը, միայն Հունգարիան չէ, որ անհանգստություն է առաջացնում Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում։ Գերմանիան էլ նյարդայնացնում է ՆԱՏՕ-ի գործընկերներին Ուկրաինային օգնություն տրամադրելու և զենք մատակարարելու հարցում իր զսպվածությամբ։

Հուլիսի 5-ին Օրբանն այցելել է Մոսկվա, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիները։ Ինչպես մեկնաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Մոսկվան շատ դրական է գնահատում երկխոսության քաղաքական կամքը, որը դրսևորեց Հունգարիայի վարչապետը Ռուսաստանի Դաշնություն և Չինաստան կատարած այցերով։ ԵՄ-ը քննադատել է Օրբանի այցը Մոսկվա։ Օրբանն էլ ասել է, որ բրյուսելյան բյուրոկրատիան մինչ այժմ ոչինչ չի արել պատերազմող կողմերի հարաբերությունները կարգավորելու համար։




Լրահոս