Կրակոցներ մայրաքաղաքի Կողբացու փողոցում. ինչ է կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 1-ին՝ ժամը 22.16-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում ստացվեց. մի քաղաքացի հայտնում էր, որ Եզնիկ Կողբացու փողոցում կրակոցի նմանվող ձայներ է լսել: Տեղեկությունը ստուգվեց անմիջապես։ Պարզվեց՝ ժամը 22.10-ին անհայտ մակնիշի ավտոմեքենան անցել է Կողբացու փողոցով, և այդ ընթացքում մեքենայից արձակվել են կրակոցներ:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզեցին, որ արարքը կատարել է 30 և 34 տարեկան երեք տղամարդ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 3-ին նրանցից մեկը ներկայացավ քննչական բաժին։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին։

Բացատրական աշխատանքի շնորհիվ հաջորդ օրը քննչական բաժին ներկայացավ նաև մյուս տղամարդը:

Նախաքննական մարմին ներկայացածներից մեկը դատարանի որոշմամբ կալանավորվել է, մյուսը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Նախաքննությունը շարունակվում է։




Լրահոս