Մոսկվայի Բասմանի դատարանը որոշում է կայացրել կալանավորել Յուլյա Նավալնայային՝ «ծայրահեղական համայնքի գործունեությանը մասնակցելու» մեղադրանքով:
Դատարանի որոշման համաձայն՝ Նավալնայան երկու ամսով կկալանավորվի, երբ հայտնվի Ռուսաստանի տարածքում: Նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։
«Յուլյա Բորիսովնան թաքնվել է նախաքննական մարմիններից, ինչի կապակցությամբ հայտարարվել է հետախուզում»,- ասված է դատարանի հրապարակման մեջ:
Դատարանը հստակեցրել է, որ նրա կալանքի ժամկետը հաշվարկվելու է ՌԴ արտահանձնման պահից կամ երկրի տարածքում ձերբակալման պահից: