Թուրքիայի խորհրդարանի նախագահը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է արել դադարեցնել Իսրայելի ագրեսիան Գազայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան հույս ունի, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ակտիվ ջանքեր կգործադրեն Գազայի հատվածում ճգնաժամը կարգավորելու համար։ Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների հանդիպմանը։

«Մենք կոչ ենք անում ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին դադարեցնել Իսրայելի ագրեսիան Գազայում՝ ասելով Նեթանյահուի կառավարությանը՝ բավական է»,- Քուրթուլմուշի խոսքերն է մեջբերում TRT Haber հեռուստաալիքը։

Նրա խոսքով՝ «ՆԱՏՕ-ն՝ որպես աշխարհի ամենահզոր պաշտպանական կազմակերպություն, չի կարող անտեսել Գազայի հատվածում տեղի ունեցող հումանիտար աղետը»։

«Իսրայելի կոտորածը պետք է հնարավորինս շուտ դադարեցվի»,- ընդգծել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակը։




Լրահոս