Գագիկ Ծառուկյանը չափազանց մոտ է կանգնած գիտությանն ու կրթությանը. «Հայկական Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Թերթն անդրադարձել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ երեկ արտահայտած այն մտքին, համաձայն որի ԲՀԿ ղեկավարը կուսակցական խտրականության է ենթարկվում իշխանության կողմից։

«Այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն իշխող կոալիցիայի անդամ էր, Գագիկ Ծառուկյանին թույլ էր տրվում բարեգործություն անել, վճարել կրթաթոշակներ և ուսանողների ուղևորավարձը։ Երբ ԲՀԿ-ն ընդդիմություն դարձավ այս իշխանություններին, այդ գործունեությունը անմիջապես խոչընդոտվեց, և նույն գործառույթը պարտադրվեց մի մեծահարուստի, որը այնքան հեռու է կրթությունից, ինչքան նախարար Աշոտյանը բալետից»,– հայտարարեց Զուրաբյանը։

Փաստորեն, այս ելույթով պարոն Զուրաբյանը երկու կարևոր շեշտադրում արեց, նախ՝ փաստորեն, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չափազանց մոտ է կանգնած գիտությանն ու կրթությանը և երկրորդ՝ նա հետապնդումների է ենթարկվում իշխող ռեժիմի կողմից։ Հետապնդումն էլ գրեթե համարժեք է խոշտանգմանը, նրան թույլ չեն տալիս փող ծախսել բուհերում»,–գրում է «Հայկական Ժամանակ» թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս