
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղն ամբողջությամբ հոսանքազրկված է: Բնակիչները ստիպված մոմեր են վառել՝ տունը լուսավորելու համար: Թե երբ լույսերը կմիացնեն դեռ հայտնի չէ:
Նշենք, որ վերջին շրջանում Երևանում նույնպես հաճախակի են դարձել հոսանքազրկումները:
Այսօր էլ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացրեց, որ հուլիսի 6-ին «Երեւանի ՀԷԿ 1»-ում (Երեւանի առաջին հիդրոէլեկտրակայան) տեղի ունեցած խոշոր հրդեհի հետեւանքով այս օրերին Երեւանի Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանների որոշ հատվածներում առկա են էլեկտրամատակարարման ընդհատումներ։