Արթիկի քաղաքապետարանում շիկացած կրքերը չեն հանդարտվում. «Ժողովուրդ» օրաթերթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արթիկի քաղաքապետարանում շիկացած կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ական քաղաքապետ Արսեն Աբրահամյանի եւ ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանի հարաբերությունները շարունակում են լարվել: Պատճառն այն է, որ ՀՀԿ-ական քաղաքապետին ընտրվելու հարցում մեծ աջակցություն է ցուցաբերել ԲՀԿ-ական պատգամավորը եւ հիմա ՀՀԿ-ականը չի ենթարկվում նրան: Բանը նույնիսկ այնտեղ է հասել, որ արդեն որերորդ անգամ Արթիկի ավագանու նիստերը տապալվում են:

Պարզվում է՝ ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանին քաղաքապետի դեմ կռվում աջակցում է հարազատ հայրը` Թուրինջ Պետոյանը: Թե ինչով կավարտվի այս գզվռտոցը դժվար է կանխատեսել: Պետոյանները սպառնում են գահընկեց անել քաղաքապետին, իսկ ՀՀԿ-ականն էլ իր ամենազոր կրծքանշանով է «վեր-վեր թռնում»:

Շարունակությունը ` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում




Լրահոս