67 ՄԼՆ ԾԱԽՍ՝ ԱՌԱՆՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեղափոխության համար մեկ թիրախը, որին 2018 թվականին ուղված էր Նիկոլ Փաշինյանի նետը, կոռուպցիան էր, պետական գնումների ոչ թափանցիկությունը։ Նիկոլ Փաշինյանը, ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ, Ազգային ժողովում եւ բոլոր հնարավոր բարձրախոսների առաջ պահանջում էր թափանցիկություն եւ բողոքում, որ նախկին իշխանությունը կոռուպցիայի բույն է, եւ այն անհապաղ քանդել է պետք։

Բանն այն է, որ ներկայացվում է քաղվածք ՀՀ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունից առ այն, որ միայն մեկ ոլորտում՝ ճանապարհաշինությունում, իշխանությունները 67 միլիարդ են ծախսել բյուջետային գումարներից. մեղմ ասած՝ ծախսել են առանց դրանց հիմնավորող փաստաթղթերը ներկայացնելու, հրապարակելու։

Այս լայնամասշտաբ՝ թվով 362 գործարքներին առաջիկայում կլինի առավել մանրամասն անդրադարձ, միայն փաստենք, որ Հաշվեքննիչ պալատը այսօր այն եզակի կառույցներից է, որ դեռեւս աչք չի փակում Փաշինյանի միահեծան «դեմոկրատական» իշխանության չարաշահումների վրա։

Խնամքով անտեսված փաստաթղթերը հիրավի փլուզում են ժամանակին Փաշինյանի կողմից ներկայացրած հեղափոխական արդյունքները։

«Ժողովուրդ» օրաթերթը որոշ ՔՊ-ականներից փորձեց հարցերի պատասխան ստանալ, թե ինչպես է ստացվել, որ ծախսի չափն արձանագրվել է, բայց փաստաթղթային որեւէ հիմնավորում չկա։

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշեց, որ սա ամենեւին իր ոլորտը չէ, սակայն պատասխաններ կարող ենք ակնկալել տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի կամ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներից։

Պատասխաններ, իհարկե, կփորձենք ստանալ, սակայն դրանց արդյունքները խոստումնալից կլինեն, թե ոչ, ասել չենք կարող։

 

 

 

Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի հունվարին երջանկություն պարգեւեց ՀՀ ժողովրդին՝ հայտարարելով, որ Ամուլսարի հանքի շահագործող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետությանն է նվիրել բաժնետոմսերի 12.5 տոկոսը, եւ որ դրանք իրենցը` կառավարությանը չեն, այլ ՀՀ հպարտ քաղաքացունն ու ժողովրդինն են։ Ստացվում է, որ մենք, բոլորովին անտեղյակ, ստանում ենք «նվեր» մի կազմակերպության բաժնետոմսեր, որը,  2023 թվականի պաշտոնական արդյունքներով, հարկային վնասի մեծությամբ 11-րդն է, ինչն աննախադեպ բացասական ցուցանիշ է։ Թե ինչ կասեր նման «նվեր» ստանալիս նախկին կառավարության հասցեին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, թողնում ենք ընթերցողի երեւակայությանը, սակայն փաստ է, որ գեղեցիկ եւ շքեղ բառերի տակ այլ բան է թաքնված։

 

 

 

 

 

Կուտակային կենսաթոշակների՝ ամիսներ շարունակ ձգվող հարցը իսկական պատուհաս է դարձել բռնի տեղահանված արցախցիների համար: 2019 թվականից նրանց  կուտակած կենսաթոշակային գումարների ճակատագիրն անորոշ է մնում, իսկ պատկան մարմինները տարբեր պատճառաբանություններով ձգձգում են հարցը, ինչի պատճառով բազմաթիվ սոցիալական խնդիրների առջեւ կանգնած արցախցիները չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք գումարը: Այսպիսով՝ դեռ այս տարվա սկզբին՝ փետրվար-մարտ ամիսներին, Արցախի խորհրդարանն արտահերթ նիստով համապատասխան փոփոխություններ արեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, որ այն արցախցիները, ովքեր ուզում են շուտ ստանալ իրենց կուտակած միջոցները, կարողանան գումարը վերցնել, երբ իրենց անհրաժեշտ է: Հայաստանի խորհրդարանն էլ, հունիսի 11-ին հրավիրված արտահերթ նիստերի ժամանակ, ընդունեց օրինագիծ, որով ԼՂ-ի կուտակային համակարգում ձեւավորված կենսաթոշակային խնայողությունները տեղափոխվում են ՀՀ-ում գործող կենսաթոշակային ֆոնդեր: Արցախցիները, սակայն, արդեն տեւական ժամանակ է՝ չեն կարողանում ստանալ գումարները, դիմում են տարբեր պատկան մարմինների, սակայն հարցը մեկը մյուսի վրա են գցում: Ինչպես Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էր հայտնել՝ խոսքն ընդհանուր առմամբ մոտ 17 մլրդ դրամի եւ մոտ 34,5 հազար շահառուի մասին է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի պատգամավորները օրերս քննարկում են ունեցել Հայաստանի ընդդիմադիր պատգամավորների հետ, որպեսզի վերջիններս կարողանան խորհրդարանում հարցին լուծում  տալ: Մեզ հետ զրույցում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ պատրաստվում են օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որը կկարգավորի խնդիրը եւ հնարավորություն կտա արցախցիներին ստանալու իրենց հասանելիք գումարը: Եթե ՔՊ-ն մերժի այն, ինչը շատ հավանական է, ապա ընդդիմադիրները դիմելու են Սահմանադրական դատարան:

 

 

 

Վարչապետի աշխատակազմի խմիչքի մատակարարի շահույթը գրեթե կրկնակի պակասել է: Ինչին է պարտական նման վստահության համար «Վինո Վինո» ՍՊԸ-ն, թերեւս հայտնի կդառնա հետագայում, քանզի ՍՊԸ-ն ՀՀ հարյուրավոր ոգելից խմիչք վաճառող կազմակերպություններից եզակին է, որը «մեկ անձից» գնման ռեժիմով Նիկոլ Փաշինյանի հիմնարկին պարբերաբար մատակարարում է խմիչք։ Տարակուսելին այն է, որ հիշյալ մատակարարումների եւ ՀՀ տնտեսական աճի ֆոնին՝ «Վինո Վինո» ՍՊԸ-ի շահույթը վիթխարի անկում է ապրում` 2022 թվականի 734.7 միլիոն դրամի համեմատ 2023 թվականի շահույթը դարձել է 468.4 միլիոն դրամ։ Սա կարող է իրատեսական լինել, եթե օրինակ, որեւէ գնորդ ապրանքի դիմաց «փողը չի տալիս» կամ կազմակերպությունը այնքան արտոնյալ վիճակ է վաստակել, որ կարողանում է նվազ արտացոլել հարկվող շահույթը։




Լրահոս