Սպասվում է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 10-ին տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպում:
Հիշեցնենք՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Վաշինգտոնում է։ Նա կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված միջոցառումներին։ Սպասվում են նաև երկկողմ հանդիպումներ։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու են նաև Թուրքիայի նախագահը, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները:




Լրահոս