Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ կայացել է «Սոֆի Դևոյանն ու Պարի պետականը» խորագրով Հայաստանի պարի պետական անսամբլի համերգային երեկոն:
Հայաստանի վաստակավոր արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Սոֆի Դևոյանը նշում էր ծննդյան 75-ամյակը:
Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը:
Հյուր է եղել նաև ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, նրա մայրը և աղջիկը՝ Արփին:
Միջոցառման հաղորդավարուհիններն են եղել իր հարսը՝ երգչուհի Զարուհի Բաբայանը և դերասանուհի Լուիզա Ղամբարյանը:
Միջոցառումից հետո Լուիզա Ղամբարյանը և Զարուհի Բաբայանը ողջագուրվեցին Աննա Հակոբյանի հետ:
Աննա Հակոբյանը ցանկացավ գրկել նաև Սոֆի Դևոյանին, սակայն կարծես թե նա ետ քաշվեց: