
Վաշինգտոնում այսօր տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը։
Չնայած՝ ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունից հայտնել էին, թե նախարարների պաշտոնական հանդիպման պայմանավորվածություն չկա։
Ինչ սպասել Միրզոյան-Բայրամով հանդիպումից, արդյոք Հայաստանի ԱԳ նախարարության նախանշած մեկ ամսում հնարավոր կլինի հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը։
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը նշում է՝ Ադրբեջանը Վաշինգտոնում կփորձի հասնել խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը։
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի վերջին բանակցությունները տեղի են ունեցել մայիսի սկզբին Ալմաթիում։
Քրիստինա Մուշեղյան