Ամառվա այս օրերին շատերն արդեն հասցրել են կազմակերպել իրենց հանգիստը, ինչպես Հայաստանից դուրս, այնպես էլ Հայաստնանի ներսում:
ArmLur.am-ը շատ անգամներ է անդրադարձել Հայաստանի տեսարժան վայրերում հանգստի գոտիների արժեքներին, այս անգամ հերթը Ենոքավանին է:
Այսպիսով՝ «Ապագա Ռեզորթ» հյուրանոցում կա 12 երկհարկանի քոթեջներ, ամեն քոթեջում առկա է 2 սենյակ։
Հյուրանոցում կա նաև՝ ձիավարում, արշավներ, ձկնորսություն, ֆուտբոլի և վոլեյբոլի դաշտեր:
Այդտեղ ստանդարտ մեկտեղանի քոթեջի արժեքը՝ 22.500 դրամ է:
Երկտեղանի ստանդարտ քոթեջի արժեքը՝ 25.500 դրամ է, հյուղակը՝ 30.700 դրամ է: Դելյուքս մեկտեղանի քոթեջը արժե՝ 33.700 դրամ:
Հյուրանոցում կա բար, ռեստորան, ավտոկայանատեղի, կոնֆերանս դահլիճ, անվճար Wi-Fi ինտերնետ:
«Լաստիվեր Ռեզորթ»-ում (2 անձ, երկտեղանի մահճակալ) – 22.500դրամ է:
Լյուքս համար (2 + 2* անձ, 1 երկտեղանի king size մահճակալ և 1 բացվող բազմոց ) -37.500 դրամ:
Դելյուքս համարների արժեքը՝ (2 + 2* անձ, 1 երկտեղանի king size մահճակալ և 1 բացվող բազմոց) -27.500 դրամ:
Ընտանեկան համար (4 + 2* անձ, 1 հատ երկտեղանի մահճակալ, 2 հատ մեկտեղանի մահճակալ և բացվող բազմոց) -45.000 դրամ:
«Գետահովիտ ռեզորթ»-ում
Փաթեթ 1: 3 օր/ 2 գիշեր «Գետահովիտ ռեզորտ» մեկ անձի համար նախատեսված սենյակների արժեքը՝ 30.000 դրամ է:
Սնունդը՝ նախաճաշ
Հյուրանոցի մեկ օրվա արժեքը մեկ անձի համար ստանդարտ համարում՝ 15.000 դրամ է
Փաթեթ 2: 4 օր/ 3 գիշեր «Գետահովիտ ռեզորտ» երկու անձի համար
Արժեքը՝ 75000 դրամ
Սնունդը՝ նախաճաշ
Հյուրանոցի մեկ օրվա արժեքը երկու անձի համար ստանդարտ համարում՝ 25.000 դրամ է:
Էմմա Մարտիրոսյան