Ուրբաթ գիշեր Ուկրաինայի ոււժայիններն արտակարգ խորհրդակցություն են անցկացրել Գերագույն ռադայի շուրջ կատարվող իրադարձությունների հետ կապված:
Խորհրդակցությանը քննարկվել է ծայրահեղական «Աջ սեկտոր» շարժման արգելման հարցը: Այս մասին РИА Новости-ին է հայտնել «Բատկիվշչինա» կուսակցության ներկայացուցիչը: Հանդիպման ընթացքում ՆԳ նախարար Արսեն Ավակովն առաջարկել է չբավարարվել միայն ղեկավար մարմիններով, այլ լրիվ արգելել «Աջ սեկտորը»:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ վերջնական որոշում այս հարցով դեռևս չի կայացվել, և հարցը կքննարկվի այսօր ավելի լայն շրջանակում: Անցած օրը երեկոյան «Աջ սեկտոր»-ի ծայրահեղականները շրջապատել են Գերագույն Ռադայի շենքը և սպառնացել այն գրավել: Նրանք պահանջել են դատի տալ ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովին, որին կասկածում են Ալեկսանդր Մուզիչկոյի (Սաշա Բելի) սպանությունը պատվիրելու մեջ:
ՆԳՆ տվյալներով՝ հանրահավաքին մասնակցել են մոտ 2 հազար ազգայնականներ: